Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 132-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդև 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172- Ն որոշման  մեջ  բյուջեի եկամտային և  ծախսային  մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «497783600 չորս հարյուր իննսունյոթ միլիոն յոթ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր»  թիվը և բառերը փոխարինել «511914000 հինգ հարյուր տասնմեկ միլիոն ինը հարյուր տասնչորս հազար» թվով և բառերով: /<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով վեց բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում>> սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացում՝  60 %- 14130400 (տասնչորս միլիոն հարյուր երեսուն հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/։

2. Ծախսային մաս

1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածում  գրված «5000000 հինգ միլիոն» թիվը և բառերը փոխարինել «8000000 ութ միլիոն» թվով և բառերով: 

2) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «517361000 հինգ հարյուր  տասնյոթ միլիոն երեք հարյուր վաթսունմեկ  հազար»  թիվը  և  բառերը  փոխարինել «519920800 հինգ հարյուր տասնինը միլիոն

 ինը հարյուր քսան հազար ութ հարյուր» թվով և բառերով: Այդ թվում «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված  «40230000 քառասուն միլիոն երկու հարյուր երեսուն

 հազար»  թիվը  և  բառերը  փոխարինել  «40542500  քառասուն  միլիոն  հինգ հարյուր

 քառասուներկու հազար հինգ հարյուր» թվով և բառերով:  «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «52080000 հիսուներկու միլիոն ութանասուն հազար» թիվը և բառերը փոխարինել «52460100 հիսուներկու միլիոն չորս հարյուր վաթսուն հազար մեկ հարյուր» թվով և բառերով: «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «52065000 հիսուներկու միլիոն վաթսունհինգ հազար»  թիվը  և բառերը  փոխարինել 

 «52477800 հիսուներկու միլիոն չորս հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով: «Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «42028000 քառասուներկու միլիոն քսանութ հազար» թիվը և բառերը փոխարինել «42406400 քառասուներկու միլիոն  չորս հարյուր վեց հազար չորս հարյուր» թվով և բառերով: «Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «27621000 քսանյոթ միլիոն վեց հարյուր քսանմեկ հազար» թիվը և բառերը փոխարինել «27881100 քսանյոթ միլիոն  ութ հարյուր ութսունմեկ հազար մեկ հարյուր» թվով և բառերով: «Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «32228000 երեսուներկու միլիոն երկու հարյուր քսանութ հազար» թիվը և բառերը փոխարինել «32481800 երեսուներկու միլիոն  չորս հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր» թվով և բառերով: «Գեղանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված  «27637000 քսանյոթ միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «27878600 քսանյոթ միլիոն  ութ հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով: «Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «37029000 երեսունյոթ միլիոն քսանինը հազար» թիվը և բառերը փոխարինել «37349500 երեսունյոթ միլիոն  երեք հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր» թվով և բառերով:

3) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «62587424.40 վաթսուներկու միլիոն հինգ հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «98823324.40 իննսունութ միլիոն ութ հարյուր քսաներեք հազար երեք հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի 6-րդ, 7-րդ, 2-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրում՝ 55% - 84692924/ութսունչորս միլիոն վեց հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ: /<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով վեց բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում>> սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացում՝  60 %- 14130400 (տասնչորս միլիոն հարյուր երեսուն հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/։

4) Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «72577800 յոթանասուներկու միլիոն հինգ հարյուր յոթանասունյոթ  հազար 

ութ հարյուր» թիվը և բառերըփոխարինել«92997200 իննսուներկումիլիոն ինըհարյուր իննսունյոթհազարերկուհարյուր» թվով և բառերով: /«ՀայաստանիՀանրապետությանՇիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան և Վարդաքար բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրում՝ 30% - 20419400/քսանմիլիոն չորսհարյուր տասնինըհազար չորսհարյուր/ ՀայաստանիՀանրապետությանդրամ/: 

5) Ջրամատակարարում բաժնի 06.3.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառըփոխարինել«62028700 վաթսուներկումիլիոն քսանութհազարյոթհարյուր» թվով և բառերով: /«ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիՄեծ Մանթաշ, Արևշատ, Լենակերտ, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի համայնքային ներդրում՝ 25%/: 

6) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «466506600 չորս հարյուր վաթսունվեց միլիոն հինգ հարյուր վեց հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «356393200 երեք հարյուր հիսունվեց միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր» թվով և բառերով:

7) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «104553600 մեկ հարյուր չորս միլիոն հինգ հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner