Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կարինե Իշխանի Բիչախչյանի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 5013 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Կարինե Իշխանի Բիչախչյանին (ծնված 1959 թվականի հունվարի 17-ին), Աշխեն Մկրտչի Գասպարյանին (ծնված 1983 թվականի մայիսի 17-ին) և Արման Հրաչյայի Ղահրամանյանին (ծնված 1981 թվականի հուլիսի 13-ին) պատկանող, N 17112021-08-0033 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման № 17112021-08-0033 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող, 08-014-0026-0001 կադաստրային ծածկագրով, 0․118 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 14-րդ փողոց 2 բնակելի տուն հասցեն: