Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 15-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, 6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ԴԻՄԻՏՐՈՎԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍՎԱՐԴ ՂԱԶԱՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչ Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանի 2025թվականի մայիսի 30-ի N 3826 դիմումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող 08-113-0058-0064 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09744 հա մակերես, որը օգտագործում են Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանը (ծնված 1968 թվականի ապրիլի 01-ին) և Լուսվարդ Ղազարի Բաղդասարյանը (ծնված 1973 թվականի հունվարի 01-ին): 0,09744 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2025 թվականի մայիսի 30-ի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 2824/ և Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանի և Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով

                                                                                    ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 1-ին փողոց, 15-րդ փակուղի, 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանի և Լուսվարդ Ղազարի Բաղդասարյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,09744 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09744 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

2․ Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված շինությունը թողնել ինքնակամ:

3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Դիմիտրովի Բաղդասարյանին և Լուսվարդ Ղազարի Բաղդասարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner