Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերով և հիմք ընդունելով Անդրանիկ Նիկոլայի Գասպարյանի 2025 թվականի մարտի 04-ի N 1296 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործկոմի 1995 թվականի հունիսի 22-ի «Արթիկ քաղաքի մի խումբ քաղաքացիների բնակարանները սեփականության իրավունքով անհատույց իրենց հատկացնելու մասին» թիվ 6 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ «Անդրանիկ Նիկոլի Գասպարյան»-ի փոխարեն գրել՝ «Անդրանիկ Նիկոլայի Գասպարյան»: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: