Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2006 թվականի նոյեմբերի 09-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1277088/, կադաստրի կոմիտեի 2023թվականի հոկտեմբերի 24-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023AFH5ZX ծածկագրով տեղեկանքը և Խաչատուր Հրաչիկի Հայրապետյանի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 950 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Խաչատուր Հրաչիկի Հայրապետյանին և Անահիտ Թաթևոսի Սահակյանին պատկանող 2006 թվականի նոյեմբերի 09-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1277088/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Աբովյան փողոց 9/2 հողատարածքին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Սասունցի Դավթի փողոց 20/1: 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Խաչատուր Հրաչիկի Հայրապետյանին (ծնված 1960թվականի մայիսի 04-ին) և Անահիտ Թաթևոսի Սահակյանին (ծնված 1962թվականի սեպտեմբերի 07-ին) սեփականության իրավունքով պատկանող 0,00280հա մակերեսով, 08-002-0037- կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 71,59քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 140961(մեկ հարյուր քառասուն հազար ինն հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Հրաչիկի Հայրապետյանին և Անահիտ Թաթևոսի Սահակյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից