Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ժիրայր Ազատի Նազարեթյանի 2024 թվականի օգոստոսի 23-ի թիվ 4512 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Ազատ Գևորգի Նազարեթյանին(ծնված 1943 թվականի հունվարի 12-ին), Ռոզա Ենոքի Նազարեթյանին(ծնված 1941 թվականի դեկտեմբերի 11-ին), Ֆելիքս Ազատի Նազարեթյանին(ծնված 1971 թվականի օգոստոսի 14-ին) և Ժիրայր Ազատի Նազարեթյանին (ծնված 1974 թվականի հունվարի 28-ին) պատկանող, 2002 թվականի նոյեմբերի 8-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N354101 վկայականով փաստագրված, 08-067-0084-0011 կադաստրային ծածկագրով, 0,146հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 10 հողամաս հասցեն: