Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ,1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԻԴԱ ՄԱՅԻՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԱՆԻ ԱՐՄԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱԳԱՊԻ ԱՐՄԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Արմենի Գրիգորյանի 2025 թվականի մայիսի 30-ի թիվ 2862 դիմումը:

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում գտնվող 08-086-0007-0023 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․21391 հա, որը օգտագործում են Աիդա Մայիսի Մանուկյանը, Անի Արմենի Գրիգորյանը, Ագապի Արմենի Գրիգորյանը և Գևորգ Արմենի Գրիգորյանը: Օրինական 0․21391 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշում, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրով փաստագրված թիվ 2597 գրանցամատյան), Աիդա Մայիսի Մանուկյանի, Անի Արմենի Գրիգորյանի, Ագապի Արմենի Գրիգորյանի և Գևորգ Արմենի Գրիգորյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում գտնվող, Գևորգ Արմենի Գրիգորյանին(ծնված 2002 թվականի դեկտեմբերի 05-ին), Աիդա Մայիսի Մանուկյանին(ծնված 1968 թվականի հոկտեմբերի 25-ին), Անի Արմենի Գրիգորյանին(ծնված 1990 հունվարի 25-ին) և Ագապի Արմենի Գրիգորյանին(ծնված 1991 թվականի հունվարի 06-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի №1 որոշմամբ հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Նահապետավան 3-րդ փողոց 1-ին փակուղի 10 բնակելի տուն հասցեն:

   2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան 3-րդ փողոց 1-ին փակուղի 10 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Աիդա Մայիսի Մանուկյանի, Անի Արմենի Գրիգորյանի, Ագապի Արմենի Գրիգորյանի և Գևորգ Արմենի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․21391 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

   3. Հողամասում առկա է անավարտ շինությունները :

   4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5ad3d90e-0877-4fc5-8678-208623b1fde9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner