Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Վարդաքար գյուղի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 2-րդ փողոց 17 հասցեում գտնվող Լաուրա Սերյոժայի Պետրոսյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N12102022-08-0031, տրված 2022 թվականի հոկտեմբերի 12-ին) կից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող 0,16217հա մակերեսով հողամասը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N29112022-08-0059, տրված 2022 թվականի նոյեմբերի 29-ին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Լաուրա Սերյոժայի Պետրոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8(հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |