Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին, Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 160-Ա որոշման հավելված N 21-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 11-րդ կետից հետո ավելացնել 12-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ «հաստիք» սյունակում լրացնել «խոհարարի օգնական», <<աշխատողների քանակը>> սյունակում 1 թիվը, <<դրույք>> սյունակում՝ 0.5 թիվը, «պաշտոնային դրույքաչափ» սյունակում «95625», «աշխատավարձի չափը» սյունակում` «47812.5» թիվը:
2) «Ընդամենը» կետում <<աշխատողների քանակը>>-ը սյունակում «15» թվի փոխարեն գրել «16», <<դրույք>> սյունակում «10․59» թվի փոխարեն գրել «11․09», «աշխատավարձի չափը» սյունակում «1338250» թվի փոխարեն գրել «1386062․5» թիվը: |