Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակելի գոտում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-Ն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակելի գոտուց դուրս գտնվող տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 24:00-ից մինչև 7:00-ն։