Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործների փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող, Բենիկ Արմենի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 0,00855 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին(անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N05022025-08-0063) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Տուֆագործներիի փողոց 1-ին նրբանցք 4/1 հողամաս հասցեում գտնվող, 0,00711հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N18062025-08-0045, տրված՝ 2025 թվականի հունիսի 18-ին) ուղղակի վաճառքով օտարել Բենիկ Արմենի Գրիգորյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 1877,7(հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 160545 (հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ : 3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |