Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 241-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու2023 թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին» թիվ 172-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում  կատարել հետևյալ փոփոխությունները.

1Եկամտային մաս

1)«Պետական բյուջեից կապիտալ ծախսերի նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» 1261 տողում գրված «863955300 ութ հարյուր վաթսուներեք միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր» թիվը և բառերը փոխարինել «919428900 ինը հարյուր տասնինը միլիոն չորս հարյուր քսանութ հազար ինը հարյուր» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Փանիկ, Հոռոմ, Սպանդարյան/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 65%-55473600 (հիսունհինգ միլիոն չորս հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։/

2Ծախսային մաս

1)  Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի 0161 դասակարգմամբ

ա/ «Ներքին գործուղումներ» 4221 հոդվածում գրված «4050000 չորս միլիոն հիսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «5050000 հինգ միլիոն հիսուն հազար» թվով և բառերով։ 

բ/ «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում գրված «30000000 երեսուն միլիոն» թիվը և բառերը փոխարինել «23025000 քսաներեք միլիոն քսանհինգ հազար» թվով և բառերով։

գ/ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «3875000 երեք միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար» թվով և բառերով։ /«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում - Փուլ 2» ծրագրի համաֆինանսավորման գումար՝ 875000 /ութ հարյուր յոթանասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։/

2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 0451 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «49451032440 չորս հարյուր իննսունչորս միլիոն հինգ հարյուր տաս հազար երեք հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «54998392440 հինգ հարյուր քառասունինը միլիոն ինը հարյուր ութսուներեք հազար ինը հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Փանիկ, Հոռոմ, Սպանդարյան/» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 65% - 55473600 (հիսունհինգ միլիոն չորս հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։/

3) Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի 0811 դասակարգմամբ «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) հոդվածումգրված«3200000 երեք միլիոն երկու հարյուր հազար» թիվը և բառերը փոխարինել «8300000 ութ միլիոն երեք հարյուր հազար» թվով և բառերով։ /Հատկացնել 5100000 /հինգ միլիոն մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի այգու վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման գումար:/

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner