Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 70
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 հուլիսի 2025 թվականի N 70

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին» Արթիկ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ


15 հուլիսի 2025 թվականի


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

Արթիկ համայնքի 2026-2028 թվականների 

 միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելումասին» Արթիկհամայնքի

 ավագանուորոշմաննախագծի

վերաբերյալկազմակերպված հանրայինքննարկումների

 

 

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 15:00-ին

 

Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Աջամօղլյանը, աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը, աշխատակազմի,  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ Է. Յայլոյանը, աշխատակազմի ոլորտային պատասպանատուներ, համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական շրջանի ղեկավարներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ`  Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը:

Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց օրակարգը, հանրային իրազեկման նպատակով Արթիկի համայնքապետարանի ձեռնարկած միջոցառումները, խնդրեց ներկաներից հնչեցնել իրենց հարցերը, հանդես գալ առաջարկություններով և դիտողություններով: Ապա խոսքը փոխանցեց հանրային քննարկման զեկուցող, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ Է. Յայլոյանին:

 

Ելույթունեցան՝

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հավաքագրմանևհաշվառման բաժնի պետ Է. Յայլոյանը, նա  ընդհանուր գծերով  ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025-2028 թվականների  միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներն ընդհանուր գծերով:

 

  Արթիկ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթ է, որի հիմքում ընկած են համայնքի զարգացման հնգամյա ծրագրերով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերով որդեգրված առաջնահերթ ուղղությունները, որոնք արտացոլված են վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության  կողմից մշակված գերակայություններում:

       2026-2028 թվականների միջնաժամկետ հատվածում Արթիկ համայնքի ռազմավարության հիմնական ուղղություններն  են ճանապարհային տրանսպորտ, ջրամատակարարում, ոռոգում, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ,փողոցների լուսավորություն, գազաֆիկացում։ Նշված բնագավառներում էական ներդրումներ իրականացնելու համար նախատեսված է դիմել ինչպես սուբվենցիոն ծրագրերի, այնպես էլ դոնոր կազմակերպությունների կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթների։ Կապիտալ ներդրումների իրականացման համար անհրաժեշտություն  է ունենալ ֆոնդային բյուջե, սակայն համայնքի ֆոմդային ռեսուրսները սահմանափակ են, ուստի առաջիկա երեք տարիներին նախատեսված է ձևավորել վարչական բյուջեի առավելագույնպահուստային ֆոնդ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ։

Արթիկ համայնքի  բյուջեի եկամուտների և ծախսերի կանխատեսումների առանձնահատկությունները

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարա ժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Երկարաժամկետ ծրագրերում ծրագրային տարրերը ներկայացվում են ագրեգացման առավել բարձր մակարդակով, քան միջնաժամկետ ծրագրերում, իսկ միջնաժամկետ ծրագրերում դրանց մակարդակն ավելի բարձր է, քան կարճաժամկետ ծրագրերում։   

Վերը նշված ծրագրավորման երեք փուլերը փոխկապակցված են, և յուրաքանչյուր փուլում կազմված և սահմանված կարգով հաստատված ծրագիրը հիմք է հանդիսանում հաջորդ փուլում կազմվելիք ծրագրի համար։ Մասնավորապես, երկարաժամկետ ծրագիրը հիմք է հանդիսանում միջնաժամկետ ծրագրի մշակման համար, իսկ միջնաժամկետ ծրագիրը ի րհերթին հիմք է հանդիսանում կարճաժամկետ ծրագրի մշակման համար։

        

Համայնքի երկարաժամկետ ծրագիրը՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն է, միջնաժամկետ ծրագիրը՝ երեքտարվա համար կազմվող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է, իսկ կարճաժամկետ ծրագիրը՝ մեկ տարվա համար կազմվող համայնքի բյուջեն է։ Եթե համայնքի զարգացմանծ րագիրը հաստատվում է մեկ անգամ ավագանու լիազարություն­ների ամբողջ ժամանակահատվածի՝ 5 տարվա համար (անհրաժեշտության դեպքում կարող են լինել փոփոխություններ), ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի՝առաջիկա 3 տարվա համար։     
Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը` առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ)։ Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։ Այսինքն՝ համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման գործընթացն առաջնորդվելու է արդեն իսկ կազմված համայնքի ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով:  Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ համայնքի ՄԺԾԾ նախագծի մշակումը նույնպես, ինչպես և տարեկան բյուջեի նախագծի մշակումը, համայնքի բյուջետային գործընթացի լիիրավ փուլ է համարվում։

Համայնքի եռամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման փուլի ներմուծմամբ համայնքի համար հնարավորություն է ընձեռնվում անցնել եռամյա ֆինանսական ծրագրավորմանը և տեսնել համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա տեսադաշտից ավելի հեռու՝ երեք տարվա հորիզոնով։ Այդ ժամանակահատվածում համայնքի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, ինչպես նաև այլ գործոնների ազդեցության   կանխատեսումները հնարավորություն կընձեռնեն համայնքին մի կողմից՝ մեծացնել համայնքի ֆինանսական ծրագրերի կանխատեսելիությունը, ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմների հստակեցումը, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել համայնքներում բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականու­թյունը։ Առաջիկա երեք տարվա` տեղական ինքնա­կառավարման մարմինների ՄԺԾԾ  մշակման նպատակն է հնա­րա­վո­րություն ստեղծել համայնքների համար կառավարելու ֆինանսական ռե­սուրսներն իր միջ­նա­ժամ­­կետ հար­կաբյուջետային նպատակներին և քաղաքա­կանության գե­րա­կայություններին համա­պա­տաս­խան:

Արթիկ համայնքի 2026-2028 թվականների ՄԺԾԾ համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթն է, որի հիմքում ընկած են համայնքի զարգացման հնգամյա ծրագրերով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները:

Արթիկ համայնքի 2026-2028 թվականների ՄԺԾԾ ոլորտային գերակայությունները

 

Գերակայությունները որոշվում են ինչպես համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի գերա­կայությունների, այնպեսէլ յուրաքանաչյուր տարվա համայնքի բյուջեով։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի առաջնահերթուղղությունները և հաշվի առնելով համայնքի խնդիրները, համայնքը իր առջև դրել է հետևյալ գերակայությունները՝

Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով  սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։

Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։

Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելովֆինանսական ծրագրերի (hանրային հատվածի հաշվապահություն,  ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր) և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում:

Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների  մակարդակն ու որակը:

Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման,գույքային վերազինման և այլ աշխատանքներ:

Աջակցություն ցուցաբերել և իրականացնել միջոցառումներ համայնքի բնակչության՝ խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին ֆինանսական կամ նյութական օգնություն տրամադրելու գործում։

Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային, կոմունալ տնտեսության բարեկարգման, ճանապարհային տնտեսության բնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը, առկա լուսավորության համակարգը փոխարինելով  էներգախնայող լուսատուներով։

Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը:

Իրականացնել  օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու  ոլորտում։

         Համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում  հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը:  

         Համայնքը կարևորում  է համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների՝մշակույթիտների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխա­տող­ների աշխատա­վարձերի բարձրա­ցումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձան­ների վերականգնման և պահպանման աշխատանքները։
Համայնքային կառավարման ոլորտում իրականացվում են համայնքային ծառայության կատարելագործման, տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցա­ռում­նե­րը, ինչպես նաև համայնքային ծառայողների անձնակազմի կարողությունների զարգացումը:
Տնտեսության ոլորտում շարունակվում են ներդրումները ճանապարհային տրանսպորտի, առևտրի և տնտեսական զարգացման, քա­ղա­քա­շինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղա­տնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահ­պա­նութ­յան ոլորտ­նե­րում (համա­պատասխան ծրագրերի առկայության պայմաններում): 

         Բնապահպանության բնագավառում կարևորվում են աղբահանության և սանիտարական մաքրման, այդ թվում՝ անօրինական աղբանոցների վերացման, ինչպես նաև թափոնների կառավարման գործընթացների և  միջոցառումների ու են­թածրագրերի, տարածքների կանաչապատման,  բնապահպանական այլ միջոցառումների իրակա­նացումը:     
Տրանսպորտի և կապի բնագավառում իրականացվելիք ծախսային քաղա­քա­կա­նու­թ­յան հիմնականգե­րակայություններն են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը և լուսավորությունը։

         Տնտեսական զարգացման բնագավառի հիմնական գերակա ուղղությունն է գյուղատնտեսության, տեղա­կան զբոսաշրջության զարգացման, արևային էներգիայով աշխատող օբյեկտների կառուցման միջոցառումների իրակա­նացումը:
Քաղա­քա­շի­նության բնագավառի հիմնա­կան ուղ­ղություններն ու ծախսա­յին գերա­կա­յություներն են՝ համայնքների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի սպասարկման, վթարային շենքե­րի ամրացման կամ նոր շենքերի կառուցման, ան­օթևան մնա­ցած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագ­րերի,  համայնքում ապօրինի շինու­թյուն­ների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

ՄԱՍ  1. Արթիկ համայնքի բյուջեի եկամուտները

2026-2028թվականների Արթիկ համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտները պլանավորելիս հիմք է հանդիսացել օրենքով սահմանված և նախորդ երեք տարիներին հավաքագրված միջին ցուցանիշները։

 Արթիկ համայնքի եկամուտների գոյացման աղբյուրները բաժանվում են երկու խմբի՝ սեփական եկամուներ և պաշտոնական դրամաշնորհներ:

       2024 թվականի Արթիկ համայնքի վարչական բյուջե մուտքագրված 2,807,322.4 հազ. դրամ եկամուտներից 776,544.8 հազ.դրամը բաժին է ընկել սեփական եկամուտներին, իսկ 2,023,245.4 հազ. դրամը՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրված դոտացիայի գումարն է, 3,535.0հազ. դրամը՝ այլ դոտացիայի գումարն է, 3,998.0 հազ. դրամը՝ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ:

Ֆոնդային բյուջեի եկամուտները գոյացել են վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող մասհանումների (230,000.0 հազ.դրամ), պետական բյուջեից ստացված սուբվենցիաների (743,721.9 հազ.դրամ) հաշվին, համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքերի (8.0 հազ. դրամ) հաշվին:

Արթիկ համայնքի 2026-2028 թվականների ՄԺԾԾ-ի կազմման հիմքում ընկած է ինչպես նախորդ տարիների բյուջեի մուտքերի վերլուծությունը, այնպես էլ տարբեր նորմատիվ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների դրույքաչափերը և դրանցում կատարված փոփոխությունները: Մասնավորապես պլանավորման ժամանակ հաշվի են առնվել.

անշարժգույքիհարկիմասով

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկի դրույքաչափերը՝ հաշվի առնելովնաև, որ օրենգրքի 233-րդ հոդվածի համաձայն 2021-2026 թվականների համար անշարժ գույքի հարկը (բացա­ռու­թյամբ գյուղատն­տե­սա­կան նշա­նա­կության հողերի) հաշ­վարկվում է անշարժ գույքի շուկա­յա­կան արժեքին մոտարկված կադաս­տրային արժեք­ների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահ­ման­ված դրույ­քա­չա­փերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվա­­կանի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվա­կանի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշ­վետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշ­վետու տարվա և հետագա հաշ­վետու տարի­ների համար՝ 100 տոկոսի չափով:

Այս հարկատեսակի գծով ըստ տարիների նախատեսվել են հետևյալ եկամուտները.

2026 թվականին – 200,000.0 հազ. դրամ

2027 թվականին – 201,000.0հազ. դրամ

2028 թվականին – 202,000.0 հազ. դրամ

փոխադրամիջոցների գույքահարկի մասով.

Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել համայնքում գրանցված փոխադրամիջոցների գծով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարները, ինչպես նաև կուտակված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:

տեղական տուրքերի և վճարների մասով

  Տեղական տուրքերի և վճարների գումարների պլանավորումը իրականացվել է՝ հաշվի առնելով «Տեղականտուրքերիևվճարներիմասին» ՀՀօրենքով սահմանված գործողությունների և ծառայությունների համար Արթիկ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերը:

վարձակալական վճարների մասով

     Այս վճարի պլանավորումը իրականացվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված հողի և անշարժ գույքի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձակալական վճարների տարեկան հաշվարկի գումարների համաձայն:

այլ  եկամուտների  մասով

Արթիկ համայնքի այլ եկամուտներից են համայնքի սեփականությունը հանդիսացող հողերի վարձակալության վարձավճարները, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարները, այլ գույքի վարձակալությունից մուտքերը, որոնց հաշվարկման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել նախորդ տարիների համար կնքված պայմանագրերի ցուցանիշները: Վարձակալության հանձնվողհողերի վարձակալական վճարները չպետք է պակաս լինեն այդ հողերի համար հաշվարկվող անշարժ գույքի հարկի մեծությունից: Այլ եկամուտ է նաև վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մար­մին­նե­րիկողմից պատասխանատվության միջոցներիկ իրառումից եկամուտները։  

պետական տուրքերի մասով

Արթիկ համայնքիբյուջե են մուտքագրվում օրենքով ամրագրված հետևյալ պետական տուրքերից մուտքերը.

Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնա­կի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու հա­մար պետական տուրքերը,

Նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նո­տա­րական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմին­նե­րի կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հա­նելու և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրքերը։

 

Պաշտոնական դրամաշնորհների մասով

 

Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիա­ների գումարները կհաշվարկվեն լիազորված պետական մարմնիկողմից` «Ֆինանսականհա­մա­ հարթեցմանմասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան:

Համայնքի բյուջեի նախագիծ կազմելիս` հիմքում դրվում է համայնքի ՄԺԾԾ-ն՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:    
Առաջիկա երեք տարվա՝ համայնքի ՄԺԾԾ մշակմանն պատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայն­քի ֆինանսական ռեսուրսները:     

ՄԱՍ  2.  Արթիկ համայնքի բյուջեի ծախսերը

         Կապիտալ ծախսերը պլանավորվել է՝ հաշվի առնելով 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։     
2026 թվականի կապիտալ ծախսերի մեջ ընդգրկվել է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝
1.Ճանապարհային տրանսպորտ

«Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թվով 4 փողոցների ասֆալտապատում» սուբվենցին ծրագիր: Ծրագրի արժեքը կազմում է 565,000.0 հազ. դրամ, որի 55%-ը կամ 310,750.0 հազ. Դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոփոխվել՝ կախված մրցույթի արդյունքներից)։      

2.Փողոցների լուսավորում

«Արթիկ համայնքի թվով 22 բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրի արժեքը կազմում է 337,000.0 հազ. դրամ, որի 45%-ը կամ 151,650.0 հազ. Դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոփոխվել՝ կախված մրցույթի արդյունքներից)։  

Ոռոգում

«Արթիկ համայնքի թվով 6 բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրի արժեքը կազմում  է 487,000.0 հազ. դրամ, որի 30%-ը կամ 146,100.0 հազ. Դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոփոխվել՝ կախված մրցույթի արդյունքներից)։  

4.Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլդասերին չպատկանող/                                                                                        

«Արթիկ համայնքի թվով 21 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրի արժեքը կազմում է 250,000.0 հազ. դրամ, որի 45%-ը կամ 112,500.0 հազ. Դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոփոխվել՝ կախված մրցույթի արդյունքներից)։

5.Նավթամթերք և բնականգազ

«Արթիկ համայնքի թվով 6 բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրի արժեքը կազմում է 191,000.0հազ. դրամ, որի 45%-ը կամ 85,950.0 հազ. Դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոփոխվել՝ կախված մրցույթի արդյունքներից)։

 

Նիստը վարող Է. Յայլոյանը  խնդրեց ներկաներին առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ հնչեցնել նախագծի վերաբերյալ:

Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար: 

Նիստը վարող Ա. Սուքիասյանն, ամփոփելով հանրային քննարկման արդյունքները նախագծի վերաբերյամ,  հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը:

Նիստն ավարտվեց ժամը  15:30-ին:

Նիստը վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

Արթիկ համայնքի աշխատակազմի քարտուղար              _________________ Ա. Սուքիասյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝                           ___________________Տ. Չարչյան

 

Հանրային քննարկումներին մասնակիցների ցանկը և տեսաձայնագրությունը կցվում է արձանագրությանը:

 



Կից փաստաթղթեր՝
(10.24 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner