Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում ընդամենը 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Մանե Թազայանին՝ Կիպրոսի Հանրապետության Լառնական քաղաքում կայանալիք «Ոսկե Աֆրոդիտե» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու համար։ |