Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԵՐԲԵՐՏ ԱՇՈՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ/ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հերբերտ Աշոտի Հարությունյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի ճշտված նպատակային նշանակությամբ գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող, 08-067-0078-0049 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի տեղազննման և փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,7351 հեկտար:Կան հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների անհամապատասխանություններ գործող էլեկտրոնային հերթապահ քարտեզի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31082022-08-0039 վկայականի միջև՝ ըստ վկայականի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, իսկ ըստ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի էլեկտրոնային հերթապահ քարտեզի հողամասը արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության է: Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 41-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 17-ի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների(սահմանափակումների) վերաբերյալ N ԱՏ-17062025-08-0527 տեղեկանքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N31082022-08-0039 վկայականը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի թիվ 54-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Փանիկ, Սարատակ, Վարդաքար բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգավորումների /41-րդ կետ/ համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Հերբերտ Աշոտի Հարությունյանին(ծնված՝ 1995 թվականի հունիսի 28-ին) պատկանող, 2022 թվականի հունիսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31082022-08-0039 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող, 08-067-0078-0049 կադաստրային ծածկագրով, 0,7351 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի էլեկտրոնային հերթապահ քարտեզին՝ սահմանել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ գյուղատնտեսական արտադրական: 2.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հերբերտ Աշոտի Հարությունյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner