Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Գագիկ Որոշի Աղեկյանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 5304 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղում Գագիկ Որոշի Աղեկյանին (ծնված 1962 թվականի հունիսի 29-ին) 2010 թվականի ապրիլի 06-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 2335807/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0008-0012 կադաստրային ծածկագրով 0,039 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լուսակերտ, 1-ին փողոց, 37 բնակելի տուն հասցեն: