Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Նորայր Արամայիսի Գևորգյանի 2023թվականի օգոստոսի 15-ի N 5289 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում Բավական Ասատուրի Գևորգյանին (ծնված 1932 թվականի հոկտեմբերի 24-ին), Մերուժան Արամայիսի Գևորգյանին (ծնված 1962 թվականի օգոստոսի 13-ին), Նորայր Արամայիսի Գևորգյանին (ծնված 1967 թվականի հունվարի 01-ին), Արմինե Մխիթարի Գևորգյանին (ծնված 1979 թվականի օգոստոսի 03-ին), Նվարդ Գեղամի Գևորգյանին (ծնված 1960 թվականի ապրիլի 03-ին), Մարգարիտ Մերուժանի Գևորգյանին (ծնված 1988 թվականի հոկտեմբերի 27-ին)և Բավական Մերուժանի Գևորգյանին(ծնված 1989 թվականի նոյեմբերի 17-ին)2003թվականի հուլիսի 07-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1353853/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Լեռնակերտ գյուղում գտնվող 08-046-0016-0059 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 8-րդ փողոց 2-րդ նրբանցք 26 հողամաս հասցեն: