Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N .....
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 2-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի  մարտի 26-ի  թիվ 01//02884-2024 գրությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 169-Ա որոշման հավելված 2-ի 6-րդ կետի     4-րդ ենթակետում «Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պատասխանտու» բառերի փոխարեն գրել «Քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքների կազմակերպիչ»:

2.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 169-Ա որոշման հավելված 2-ի 6-րդ կետի    5-րդ ենթակետում «Մշակութային և գրադարանների ոլորտների պատասխանատու» բառերի փոխարեն գրել «Համայնքային միջոցառումների կազմակերպիչ»:

3.     Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.98 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner