Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացիներ Դավիթ և Նարեկ Առակյաններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), քաղաքացիներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող08-002-0014-0055 կադաստրային ծածկագրով 0.12 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N 01072022-08-0001/ գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի վարչական սահմաններում, Արթիկ բնակավայրում գտնվող, քաղաքացիներ Դավիթ և Նարեկ Առակյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 08-002-0014-0055 կադաստրային ծածկագրով 0.12 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N 01072022-08-0001/ գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքացիների կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին.
1) Պարտավորեցնել կաուցապատողին` կառուցապատման գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
2) Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի 2024 թվականի հողային հաշվեկշիռներում:
3. Սույն որոշմամբ նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |