Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՍԱՐԳՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՏԱՏՅԱՆԱ ՆԻԿՈԼԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ԱՇՈՏԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Սարգսի Բաղդասարյանի 2024 թվականի հունիսի 07-ի թիվ 3064 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող 08-048-0015-0014 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 16-ի №10 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,12144 հա, որը օգտագործում են Աշոտ Սարգսի Բաղդասարյանը, Տատյանա Նիկոլայի Բաղդասարյանը և Անի Աշոտի Բաղդասարյանը: Օրինական 0,12144 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 16-ի №10 որոշում), Աշոտ Սարգսի Բաղդասարյանի, Տատյանա Նիկոլայի Բաղդասարյանի և Անի Աշոտի Բաղդասարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

                                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող, Աշոտ Սարգսի Բաղդասարյանին (ծնված՝ 1965 թվականի հոկտեմբերի 15-ին), Տատյանա Նիկոլայի Բաղդասարյանին (ծնված՝ 1972 թվականի հունվարի 03-ին) և Անի Աշոտի Բաղդասարյանին (ծնված՝ 1991 թվականի հունվարի 25-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 16-ի №10 որոշմամբ հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Լեռնակերտ 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1 բնակելի տուն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Աշոտ Սարգսի Բաղդասարյանի, Տատյանա Նիկոլայի Բաղդասարյանի և Անի Աշոտի Բաղդասարյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,12144 հա. մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ: 4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Սարգսի Բաղդասարյանին, Տատյանա Նիկոլայի Բաղդասարյանին և Անի Աշոտի Բաղդասարյանին, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ   Արկադի Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9c48944e-7191-4d4d-8e74-5c86f05a31c5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner