Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սիրվարդ Գուրգենի Սերմիսիզյանի 2025 թվականի ապրիլի 4-ի թիվ 1927 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Գուրգեն Վարագի Սահակյանին(ծնված 1932 թվականի ապրիլի 28-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18092023-08-0049 վկայականով փաստագրված, 08-113-0022-0015 կադաստրային ծածկագրով, 0,14հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 3-րդ փողոց, 10 բնակելի տուն հասցեն: