Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ղահրամանյանի 2025 թվականի հունվարի 13-ի N 140 մտից հայտը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ղահրամանյանին 2025 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 25-րդ փողոց 6 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ղահրամանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: