Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին’’ (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 1530000 /մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մեղրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախակրթարանի սաների սննդի ծախսի, դաստիարակի և խոհարարի աշխատավարձի ֆինանսավորման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |