Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննությանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, հիմքընդունելովՀայաստանիՀանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման(որոշումը խմբ. 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն) հավելվածի 28-րդկետը՝ և 2024 թվականի դեկտեմբերի 16-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գետափ բնակավայրում կայացած հանրային լսումների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- «ԳՈՀԱՐԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Գետափ 1-ին փողոց 4-րդ փակուղի շենք 7 հասցեում 144 աշակերտական տեղով և 40 մանկապարտեզի սաների համարտիպային կրթահամալիրի կառուցմանը տրամադրել նախնական համաձայնություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|