Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025թվականի ամսական պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 71,04 տոկոսի չափով՝ 590000 (հինգ հարյուր իննսուն հազար) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |