Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ 3-րդ մասերով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Գագիկ Սամվելի Բզնունու 2022թվականի հունվարի 5-ի թիվ 58 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքային սեփականություն հանդիսացող Հակոբյան 32/6 հասցեում գտնվող գրասենյակային շինությունից 70,45քմ. մակերեսով առանձնացվող տարածքը 2 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 49-Ա որոշման 2-րդ տողում «2 տարի ժամկետով» թվի և բառերի փոխարեն գրել «5 տարի ժամկետով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Սամվելի Բզնունուն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: |