Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 08-093-0118-0121 կադաստրային ծածկագրով, 0,8767 հեկտար մակերեսով վարելահող գործառնական նշանակության և 0,36704 հեկտար մակերեսով արոտավայր գործառնական նշանակության հողամասը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ տրամադրելու և հողամասի վարձավճարի մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 93-Ն որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |