Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 2024 թվականի հունիսի 25-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25062024-08-0030 վկայականը, քաղաքացի Գոհար Վախթանգի Չիչակյանի 2023 թվականի փետրվարի 1-ի թիվ 666 դիմումը և հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ե․Չարենցիփողոց 4/1 հողամաս հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի հունիսի 25-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25062024-08-0030 վկայականով փաստագրված, 0,000222հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքը կառուցապատման իրավունքով 10(տասը) տարի ժամանակով Գոհար Վախթանգի Չիչակյանին վարձակալության տրամադրելու առաջարկությանը:
2. Տարեկան կառուցապատման իրավունքի վարձավճար սահմանել 12000 (տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Գոհար Վախթանգի Չիչակյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:
4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Գոհար Վախթանգի Չիչակյանին։