Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ լիազորված անձ՝ Լաուրա Դարվինի Գրիգորյանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի N 5404 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում 08-086-0008-0009,0010,0011,0012 կադաստրային ծածկագրերով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,32641հա մակերես, որը օգտագործում է Ռոբերտ Մարտինի Գրիգորյանը (ծնված 1965 թվականի դեկտեմբերի 15-ին): 0,32641հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2025 թվականի նոյեմբերի 11-ի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցամատյան 6095/ Ռոբերտ Մարտինի Գրիգորյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղի 8-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոբերտ Մարտինի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,32641հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,32641հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Մարտինի Գրիգորյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: