Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Ռազմիկ Լյուդվիգի Պետրոսյանին, Գյուլի Ավետիքի Պետրոսյանին, Լիանա Ռազմիկի Պետրոսյանին և Հովհաննես Ռազմիկի Պետրոսյանին պատկանող հողամասի և ամրակայված շենք-շինությունների հասցեի փոփոխություն կատարելու մասին թիվ 2088-Ա որոշման մեջ << Ռազմիկ Լյուդվիգի Պետրոսյանին, Գյուլի Ավետիքի Պետրոսյանին, Լիանա Ռազմիկի Պետրոսյանին և Հովհաննես Ռազմիկի Պետրոսյանին>> անուններից ազգանուններից հետո ավելացնել Սոնա Ռազմիկի Գինոսյան ծնված՝ 1972 թվականի հուլիսի 06-ին, Սաթիկ Ռազմիկի Գևորգյան ծնված՝ 1975 թվականի փետրվարի 15-ին, Սոֆյա Ռազմիկի Թորոսյան ծնված՝ 1977 թվականի դեկտեմբերի 20-ին բառերը, թվերը և նշանները:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: