Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ԳՅՈՒՂԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 5/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՄԱՎՈՆ ՄԿՐՏԻՉԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄԱՎՈՆԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՍԻՄԱՎՈՆԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ, ՀՌԻՓՍԻՄԵ ՍԻՄԱՎՈՆԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԻՄԱՎՈՆԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԻՄԱՎՈՆԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ Սիմավոն Մկրտիչի Մանասյանի 2025թվականի հուլիսի 11-ի N 3827 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում 08-115-0031-0022 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06959հա մակերես, որը օգտագործում են Սիմավոն Մկրտիչի Մանասյանը (ծնված 1956 թվականի սեպտեմբերի 05-ին), Լուսինե Սիմավոնի Մանասյանը (ծնված 1984 թվականի հունվարի 01-ին), Նարինե Սիմավոնի Մանասյանը (ծնված 1987 թվականի մայիսի 01-ին), Հռիփսիմե Սիմավոնի Մանասյանը (ծնված 1988 թվականի հոկտեմբերի 08-ին), Հովհաննես Սիմավոնի Մանասյանը (ծնված 1990 թվականի մարտի 29-ին) և Արմինե Սիմավոնի Մանասյանը (ծնված 1985 թվականի հունվարի 05-ին): 0,06959հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1991թվականի ապրիլի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 2 որոշմամբ/ և Սիմավոն Մկրտիչի Մանասյանի, Լուսինե Սիմավոնի Մանասյանի, Նարինե Սիմավոնի Մանասյանի, Հռիփսիմե Սիմավոնի Մանասյանի, Հովհաննես Սիմավոնի Մանասյանի և Արմինե Սիմավոնի Մանասյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 5/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սիմավոն Մկրտիչի Մանասյանի, Լուսինե Սիմավոնի Մանասյանի, Նարինե Սիմավոնի Մանասյանի, Հռիփսիմե Սիմավոնի Մանասյանի, Հովհաննես Սիմավոնի Մանասյանի և Արմինե Սիմավոնի Մանասյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,06959հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06959հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիմավոն Մկրտիչի Մանասյանին, Լուսինե Սիմավոնի Մանասյանին, Նարինե Սիմավոնի Մանասյանին, Հռիփսիմե Սիմավոնի Մանասյանին, Հովհաննես Սիմավոնի Մանասյանին և Արմինե Սիմավոնի Մանասյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner