Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 նոյեմբերի 2022 թվականի N 30

ՀՀ Շիրակի մարզի Շիրակ-9, Շիրակ-10, Շիրակ-11 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքների հիմնական փուլի /հանրային 3-րդ լսման /

Բացման խոսքով հանդես եկավ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ա.Սուքիասյանը, ով ներկայացրեց, որ կառավարության պատվիրակմամբ և քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներկայումս մշակման ընթացքում են Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակավայրերը ներառող միկրոռեգիոնների համակցված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքները։ Նշելով, որ  նախագծի մշակման ընթացքում վարչական ղեկավարների մոտ  կարող են առաջացած լինել  որոշակի հարցեր, պարոն Սուքիասյանը կոչ արեց ներկաներին հանգամանալից ուսումնասիրել մշակվող քարտեզները և բարձրաձայնել բոլոր իրենց հուզող հարցերը՝      բոլոր խնդիրներին հնարավոր լուծումներ գտնելու և անճշտություններից  զերծ քաղաքաշինական փաստաթուղթ ունենալու նպատակով: Պարոն Սուքիասյանը հատկապես նշեց, որ նպան արդյունքի հնարավոր է հասնել միայն միասնական  աշխատանքի ու սերտ համագործակցության արդյունքում:

Խոսքը փոխանցվեց Քաղաքաշինության կոմիտեի տարածական պլանավորման բաժնի պետ տիկին Լ.Պալյանին, ով ներկայացրեց,  որ պետական բյուջեի միջոցներով քաղաքաշինության կոմիտեի պատվերով “Հայնախագիծ” ԲԲԸ-ում մշակվում է Արթիկ համայնքի “Միկրոռեգիոնալ մակարադակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման” աշխատանքները և ներկայումս այդ աշխատանքների երրորդ հանրային քննարկումն է: Տիկին Պալյանը կարևորեց, որ այդ փաստաթղթերի մշակման արդյունքում բոլոր բնակավայրերը կունենան հաստատված քաղաքաշինական փաստաթղթեր, որոնք կներառեն հենակետային, տարածքի զարգացման, հողերի նապատակային նշանակության փոփոխությունների և գոտևորման գծագրերը, ինչպես նաև պատմաշակութային  քարտեզները:

 Նշելով, որ տվյալ նախագիծը հաստատվելուց հետո՝ բոլոր բնակավայրերն այսուհետ պիտի առաջնորդվեն այս փաստաթղթով, տիկին Պալյանը կոչ արեց ներկաներին առավել ուշադիր և արդյունավետ աշխատել, հեռանկարային զարգացման առաջարկներ անելիս նախագծողների հետ  միասնական  լուծումներ փնտրել:

Այնուհետև խոսքը փոխանցվեց նախագծող կազմակերպության ներկայացուցչին, որ շնորհակալություն հայտնելով ներկաներին ակտիվ մասնակցության համար, պրեզենտացիոն նյութի վրա ներկայացրեց կատարված աշխատանքը՝ նշելով, թե ինչ  գծագրեր են արդեն իսկ մշակվել, և ներկայումս ինչ փուլում է տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները՝ մանրամասնելով յուրաքանչյուր գծագրի էությունը և օգտագործման  կարգը:

Զեկուցողի կողմից  նշվեց, որ աշխատանքների ընթացքում փորձել են հաշվի առնել համայնքի կողմից արված բոլոր այն նախանշումներն ու առաջարկները, որոնք չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

Հարց

Քաղաքաշինության կոմիտեի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ՝ պարոն Դավթյանի կողմից  հնչեցվեց հարց առ այն, թե արդյո՞ք բոլոր վարչական ղեկավարների հետ է եղել հանդիպումներ և տարվել աշխատանք, և արդյո՞ք այցելություններ են եղել բոլոր բնակավայրեր:

Պատասխան

Նախագծող խմբի ներկայացուցչի կողմից տրվեց  դրական պատասխան՝ նշելով, որ նախագծում ներառված բոլոր բնակավայր կարտարվել են բազմակի այցելություններ, ինչպես նաև ակտիվ  աշխատանք է տարվել  բոլոր վարչական ղեկավարների հետ և մինչ օրս էլ այդ աշխատանքը շարունակվում է, քանի որ  այն ինֆորմացիան, որ մի այցելության ժամանակ ձեռք է բերվում, երբեմն կարիք է լինում ճշտելու կամ փոփոխելու:

Հարց

Պարոն Դավթյանի կողմից հնչեցվեց հարց, թե արդյո՞ք վարչական ղեկավարները ներկայացրել են առաջարկություններ:

Պատասխան

Պատասխան տրվեց, որ բոլոր առաջարկները քննարկվում և որևէ քաղաքաշինական նորմի չհակասելու պարագայում  հաշվի են առնվում նախագծում:

Հարց

Վարչական ղեկավարների կողմից հնչեցվեց հարց, որով  վերջիններս ուզում էին իմանալ, թե ի՞նչ փուլում է գտնվում նախագծի մշակման աշխատանքները:

Պատասխան

Նախագծողների կողմից հնչեցվեց պատասխան-առաջարկություն, այն է, լսումից հետո, յուրաքանչյուր ղեկավար իր բնակավայրի քարտեզը մշակող աշխատակցի հետ կարող է առավել մանրամասն տեղեկանալ, թե տվյալ բնակավայրի որ գծագիրն ինչ փուլում է և այդ գծագրերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակների վրա կատարել լրացումներ կամ ճշտումներ:

Համատեղ քննարկումների  արդյունքում համայնքի ներկայացուցիչների կողմից  առավել կարեվորվեց գոտևորման  նախագծի մշակումը, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ մանրամասն  կառուցապատման հատկագծերի համար:



Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner