Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 76-րդ հոդվածի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ, 49-րդ կետերով,63-րդ կետի բ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2023 թվականի օգոստոսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 15082023-08-0027 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի օգոստոսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N15082023-08-0027 վկայականով փաստագրված 1,56446հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով
վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:
2. Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1հա-ի համար 2750(երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: