Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ և ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 91-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով,  34-րդ հոդվածի   1-ին, 2-րդ, 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու մասին>> թիվ 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Թիվ 91-Ա որոշման հավելվածում <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակի 9-րդ կետում <<հավաքարար 1 դրույք>> թիվը և բառերը փոխարինել  <<հավաքարար 16,25 դրույք>> թվով և բառերով:  

2) Թիվ 91-Ա որոշման հավելվածում <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել նոր տող            11-րդ կետ՝ <<ջրագծի բանվոր 12.25 դրույք>> թվով և բառերով, և փակագծում նշված                                 <<15 աշխատող>>  թիվը և բառը փոխարինել <<52 աշխատող>> թվով և բառով:

3) Թիվ 91-Ա որոշման հավելվածի <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել նոր տող 18-րդ կետ՝ <<Մշակույթի տան պատասխանատու 18,5 դրույք>> և փակագծերում նշված                                  <<19 աշխատող>> թիվը և բառը փոխարինել <<37 աշխատող>> թվով և բառով:

4) Թիվ 91-Ա որոշման հավելվածի <<Արթիկի գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակի 4-րդ կետում՝ <<գրադարանավար 9 դրույք>> թիվը և բառերը փոխարինել <<գրադարանավար 22,5 դրույք>> թվով և բառերով և փակագծում նշված <<17 աշխատող>> թիվը և բառը փոխարինել <<31 աշխատող>> թվով և բառով:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner