Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ամատունի Արղուշյանի 2025 թվականի մարտի 18-ի N 1607 մտից հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Ամատունի Արղուշյանին 2025 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոց 57 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Ամատունի Արղուշյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: