Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N19032024-08-0003, տրված 2024 թվականի մարտի 19-ին) բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Ալիխանյան Եղբայրների փողոց 3/3 հողամաս հասցեում գտնվող 0,4085հա մակերեսով հողատարածքը (կադաստրային ծածկագիր 08-002-0068-0010) նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |