Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0044-0009, 08-002-0044-0009-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերը սեփականության իրավունքով պատկանում են Երանուհի Հենզելի Ղանդիլյանին: Երանուհի Հենզելի Ղանդիլյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքերի համար վճարման ենթակա անշարժ գույքերի հարկը: Ինչի արդյունքում գոյացել է անշարժ գույքերի հարկի գծով պարտք՝ 100205 /մեկ հարյուր հազար երկու հարյուր հինգ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Երանուհի Հենզելի Ղանդիլյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և լսումներն անցկացվել են պատշաճ ծանուցված Երանուհի Հենզելի Ղանդիլյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Երանուհի Հենզելի Ղանդիլյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0044-0009, 08-002-0044-0009-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 100205 /մեկ հարյուր հազար երկու հարյուր հինգ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: 2.Որոշման օրինակը ուղարկել Երանուհի Հենզելի Ղանդիլյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: 5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը: