Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 54
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 հուլիսի 2024 թվականի N 54

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ «ԵՐԱՐՏ ՏՈՒՖ» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկման

2024 թվականիհուլիսի04-ինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշենգյուղի վարչական  շենքումտեղիունեցավհանրայինքննարկում:

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:

Ներկա էին՝  Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավար` Աղաս Վարդանյանը,  Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչներ, ՀՀ <<ԵՐԱՐՏ ՏՈՒՖ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Արտակ Գյոլեցյանը,  ընկերության ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։

Հանրային քննարկումը վարում էր ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը։

Ելույթ ունեցան

1.     Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> որոշման (որոշումը  խմբագրությունը  28.12.23թ N 2343Ն) սահմանված կարգի համաձայն՝ այսօր՝  2024 թվականի հուլիսի 4-ին՝ ՀՀ Շիրակի  մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի վարչական շենքում տեղի են  ունենում հանրային լսումներ. Օրակարգում՝ ՀՀ «ԵՐԱՐՏ ՏՈՒՖ» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային առաջին քննարկումն է:

Հանրային իրազեկումներն օրենքով սահմանված կարգով հրապարակվել են Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքում, <<Առավոտ>> օրաթերթի համարում, հրապարակումը փակցված է եղել Արթիկի համայնքապետարանի և Պեմզաշեն գյուղի վարչական կենտրոնում տեղադրված հայտարարությունների վահանակների վրա:

Նախատեսվող գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ ծրագրերի ու նախագծերի, ինչպես նաև շրջակա միջավայրի  վրա նախատեսված աշխատանքների ազդեցության գնահատման հայտի կազմման ու լիազոր մարմնին ներկայացնելու համար անհրաժեշտ է համայնքի  նախնական համաձայնությունը, ինչի համար այսօր այստեղ ներկա են <<ԵՐԱՐՏ ՏՈՒՖ>> ընկերության ներկայացուցիչները, համայնքի բնակիչները, Արթիկի տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Բոլոր հուզող հարցերը, առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող եք հնչեցնել  հենց հիմա և դրանք ստանալ ընկերության ներկայացուցիչ Արտակ Գյոլեցյանից: 

Նիստը վարող Վ. Մակեյանը ելույթի հնարավորությունը փոխանցեց ընկերության ներկայացուցչին, իսկ ներկաներին հորդորեց բոլոր հուզող հարցերը, առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները հնչեցնել  հանրային քննարկումների շրջանակներում և տեղում ստանալ հուզող հարցերի  պատասխանները:

 

2.    ՀՀ <<ԵՐԱՐՏ ՏՈՒՖ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա. Գյոլեցյանը ներկայացրեց, որ հայցվող տարածքում նախատեսվում է թվով 4  հաստոցի աշխատանք, ընկերությունը մտադրություն ունի  ներգրավելու հանքարդյունահանության ընթացքում 8-10 մեքենավարներ, վարորդներ, մոտ 10-12 բանվոր, ընդհանուր՝ մոտ 30-35 համայնքի բնակիչների համար կստեղծվի զբաղվածություն:

3.    Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ա. Վարդանյանը ասաց, որ հանքի գործարկումով կստեղծվեն 30-35 աշխատատեղեր, որոնք բնակիչների համար կլուծեն սոցիալական խնդիր, իսկ տարածաշրջանի վրա կունենա սոցիալ-տնտեսական դրական ցուցանիշներ:

4.    Համայնքի բնակիչ Վ. Ալոյանն ասաց, որ մեծ գումարներ է ներդնելու ընկերությունը հանքարդյունահանությունը կազմակերպելու համար, ինչը կբերի իր հերթին մի շարք դրական տեղաշարժերի:  Տեղի բնակչության համար հնարավորություն  է համայնքում գտնել զբաղվածություն:  Նա նաև նշեց, որ ընկերությունը իր աշխատողներին լավ է վճարում, պարբերաբար հավելավճարներ է տալիս իր աշխատողներին:

 

 

 

Հարցեր հնչեցին՝

1.     Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց՝ ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացության վրա է հիմնվելու հանքատարածքի սահմանները: Կա արդյոք բավարար պաշարներ հանքավայրում, արդարացված են արդյոք ներդրումներն այս տարածքում:  

<<ԵՐԱՐՏ ՏՈՒՖ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա. Գյոլեցյանն ասաց, որ հայցվող տարածքում ներկայումս  շահագործվում են 2-3 հանքեր: Հանքի տարածքում հանքանյութի պաշարներն ուսումնասիրված են, պաշարները հաստատված են: Հանքավայրի սահմանային հատվածում  գործում են բացհանքեր, և այդ հանքերի կտրվածքներում երևում են պաշարները:

2.    Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ ողջունելի է ընկերության ներդրումային մտադրությունները, սակայն հանք շահագործող ընկերությունները  պարտավոր են ներգրավված լինելու համայնքի  սոցիալական խնդիրների լուծմանը, օրենքով ամրագրված է, որ յուրաքանչյուր հանք շահագրոծող ընկերություն տարեկան կտրվածքով մեկ կամ երկու անգամ համայնքում իրականացվող  սոցիալական ծրագրերին պետք է ներգրավված լինի: Բնության մասին նաև չպիտի մոռացվի. Ամենամեծ բնապահպանական խնդիրը  հանքատարածքների շահագործումից հետո ռեկուլտիվացիայի հարցն է բաց մնում: Բնապահպանական նորմերի պահպանաման համար Դուք ինչ գործողություններ եք մտադրված իրականացնել:

Ընկերության ներկայացուցիչ Ա. Գյոլեցյանն ասաց, որ ինքը ունի մեծ փորձ հանքարդյունահանության ոլորտում: Իրենց ծրագրերում բնապահպանական մեղմող միջոցառումները և ռեկուլտիվացիայի գործողությունները ներառված են:  Այժմ օրենքներում կատարված բարեփոխումները և պետության խիստ մոտեցումները թույլ չեն տալիս տնտեսվարողներին ոչ պատշաճ գործունեություն ծավալել:   Այն հանքատարածքներում, որտեղ հանքի պաշարի սպառումը հաստատված է, իրենք նոր բացվող հանքի սևահողերով ծածկում են և իրականացնում ռեկուլտիվացիա:

3.     Նիստը վարող Վ. Մակեյանը խոսեց նաև բնապահպանական վճարների մասին: Նա նշեց, որ օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ, և հանքարդյունահանողները պարտավոր են համայնքին վճարել բնապահպանական վճարներ՝ կախված հանքի զբաղեցրած տարածքից: Նախադեպն արդեն կա, Փանիկ բնակավայրում գործող բազալտի հանքավայր շահագործող ընկերությունը բնապահպանական վճարները մուծում են համայնքին: Համայնքն էլ դրանք ուղղում է տվյալ բնակավայրի բնապահպանական խնդիրների լուծմանը:

  

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Վ. Մակեյանը ընկերությանը մաղթեց հաջողություն՝ համարելով առաջին հանրային լսումները կայացած: Նա նշեց, որ նախնական համաձայնությունը տրվելու է Արթիկ համայնքի ավագանու կողմից՝ հիմք ընդունելով 1-ին փուլի հանրային լսումների արձանագրությունը:

Ա. Գյոլեցյանն իր հերթին  շնորհակալություն հայտնեց ներկաներից, համայնքից դրական տրամադրվածության համար: Ընկերությանը դա տալիս է համարձակություն՝ իրականացնելու իր գործունեությունն ու ներդրումները:

   Հանրային քննարկումն ավարտվեց 12:25-ին  

 

Հանրային քննարկումը  վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ              ____________________ Վ. Մակեյան

 

Ձեռնարկող՝  ՀՀ <<ԵՐԱՐՏ ՏՈՒՖ>>

ՍՊ ընկերության ներկայացուցիչ                    _____________________  Ա. Գյոլեցյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական         __________________________Տ. Չարչյան

  

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(7.15 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner