Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 16-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16062025-08-0228 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող հողամասին և ամրակայված շենք-շինություններին հասցե տրամադրելու, նույն հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Հրաչյա Եվգինյոսի Ստեփանյանի, Աննա Մերուժանի Քոչարյանի և Ռուբեն Հրաչյայի Ստեփանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 725-Ա որոշման նախաբանում, «1․» և «2․» կետերում «0,11057» թվերը փոխարինել «0,11044» թվերով: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: