Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարգարիտ Մնացականի Առաքելյանի 2025 թվականի հունիսի 03-ի թիվ 3085 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղում գտնվող 08-063-0010-0117 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի №2 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0․03138 հա, որը օգտագործում են Համլետ Խաչիկի Առաքելյանը, Մարգարիտ Մնացականի Առաքելյանը և Սամվել Համլետի Առաքելյանը: Օրինական 0․03138 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ ավտոտնակը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 15-ի №2 որոշում), Համլետ Խաչիկի Առաքելյանի, Մարգարիտ Մնացականի Առաքելյանի և Սամվել Համլետի Առաքելյանի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հառիճ գյուղի 22-րդ փողոց 9/1 ավտոտնակ հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Համլետ Խաչիկի Առաքելյանի (ծնված 1948 թվականի ապրիլի 10-ին), Մարգարիտ Մնացականի Առաքելյանի (ծնված 1950 թվականի հունվարի 14-ին), Սամվել Համլետի Առաքելյանի (ծնված 1975 թվականի նոյեմբերի 10-ին) և Կարեն Համլետի Առաքելյանին (ծնված 1977 թվականի փետրվարի 16-ին) հողօգտագործման իրավունքը՝ շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․03138 հա. մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: