Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կամո Լենդրուշի Թորոսյանի 2025թվականի օգոստոսի 23-ի N 4725 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Քնար Երեմի Հարությունյանին (ծնված 1933 թվականին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 12-ի N 1 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0006-0048 կադաստրային ծածկագրով 0,043 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 14/4 հողամաս հասցեն: