Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Արտակ Համլետի Հարությունյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 38,6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 26,8քմ) ամառային խոհանոցի, 15,0քմ մակերեսով շվաքարանի և 5,6քմ մակերեսով պարսպի, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0027-0034 կադաստրային ծածկագրով, 0,02213 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված 38,6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 26,8քմ) ամառային խոհանոցը, 15,0քմ մակերեսով շվաքարանը և 5,6քմ մակերեսով պարիսպը, շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0027-0034 կադաստրային ծածկագրով, 0,02213 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052024-08-0036, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Աբովյան փողոց 22/3 ամառային խոհանոց) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձ Արտակ Համլետի Հարությունյանը /ծնված 1974 թվականի օգոստոսի 11-ին, նույնականացման քարտ 014747075, տրված 2022 թվականի փետրվարի 21-ին/։
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8 (չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, շենք-շինությունների համար օտարման գին հաստատել 233130 (երկու հարյուր երեսուներեք հազար հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդհանուր՝ 1216101 (մեկ միլիոն երկու հարյուր տասնվեց հազար հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |