Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0.26497հա մակերեսով 08-093-0118-0115 կադաստրային ծածկագրով արոտավայրը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ տրամադրելու և հողամասի վարձավճարի մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 91-Ն որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |