Այսօր: Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 71 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՍԱՆՆԱ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ լիազորված անձ՝ Աննա Վանիկի Ղռաթյանի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 2197 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Կամոյի փողոց 71 հասցեում գտնվող, 08-002-0121-0040 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,1000հա մակերես, որից 0,0700հա մակերեսով հողամասը Սուսաննա Լիպարիտի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից օգտագործվող 0,0300հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2025 թվականի ապրիլի 21-ի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 1881/ և Սուսաննա Լիպարիտի Սարգսյանի(ծնված 1946 թվականի սեպտեմբերի 08-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Կամոյի փողոց 71 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Կամոյի փողոց 71 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Կամոյի փողոց 71 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սուսաննա Լիպարիտի Սարգսյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,0700հա մակերեսով հողամասին կից 0,0300հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,10000հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Լիպարիտի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner