Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 13-ի թիվ 396-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի և ֆիզիկական անձ հանդիսացող՝ Էդիկ Ներսիկի Չարչյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի հաշվեկշռում գտնվող XTA21214071858750 նույնացման համարի «VAZ 21214-126» մակնիշի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը հանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի հաշվեկշռից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |