Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



06 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՈՍԿԵՀԱՏ ՎԱՐԴԱՆԻ ՉԻՉԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ RENAULT PREMIUM 22CVA1 ՄԱԿՆԻՇԻ 35 CO 188 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների RENAULT PREMIUM 22CVA1 մակնիշի 35 CO 188 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Ոսկեհատ Վարդանի Չիչակյանին : Ոսկեհատ Վարդանի Չիչակյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հարկը: Ինչի արդյունքում գոյացել է փոխադրամիջոցի հարկի գծով պարտք՝ 351552 (երեք հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի հունիսի 6-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ոսկեհատ Վարդանի Չիչակյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Ոսկեհատ Վարդանի Չիչակյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով, 240-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Ոսկեհատ Վարդանի Չիչակյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող RENAULT PREMIUM 22CVA1 մակնիշի 35 CO 188 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 351552 (երեք հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: 2.Որոշման օրինակը ուղարկել Ոսկեհատ Վարդանի Չիչակյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: 5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՏԱԿ ՉՈՓԻԿՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner