Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Գեղամ Կամոյի Վարդանյանի 2024թվականի հոկտեմբերի 10-ի N 5539 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Կամո Վարոսի Վարդանյանին (ծնված 1939թվականի հուլիսի 26-ին), Ազատուհի Յաշայի Վարդանյանին (ծնված 1945 թվականի հունիսի 07-ին) և Գեղամ Կամոյի Վարդանյանին (ծնված 1974 թվականի հունիսի 19-ին) և 1991 թվականի փետրվարի 12-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0022-0004,0005 կադաստրային ծածկագրով 0,01663 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 4-րդ փողոց, 2 հողամաս հասցեն: