Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանակավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 10-ի N 2 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<ԱԼ-ՖՈՒԴ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.24026 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-113-0020-0002 կադաստրային ծածկագրով հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակություն, այդ հողամասում ինքնակամ կառուցված մսամթերքի վերամշակման արտադրամասի շինությունն օրինականացնելու, շինության և հողամասի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
1) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշմն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը,
2) հողամասինպատակայիննշանակությանփոփոխությանևհողերիընթացիկհաշվառմանտվյալներիհիմանվրահամայնքիհողայինհաշվեկշռումկատարելհամապատասխանփոփոխություն: |