Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ<<ԱԼ-ՖՈՒԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.24026 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-113-0020-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի          3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվա­կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանա­կավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 10-ի N 2 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<ԱԼ-ՖՈՒԴ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0.24026 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-113-0020-0002 կադաստրային ծածկագրով հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակություն, այդ հողամասում  ինքնակամ կառուցված մսամթերքի վերամշակման արտադրամասի շինությունն օրինականացնելու,  շինության և հողամասի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.

1) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշմն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը,

2) հողամասինպատակայիննշանակությանփոփոխությանևհողերիընթացիկհաշվառմանտվյալներիհիմանվրահամայնքիհողայինհաշվեկշռումկատարելհամապատասխանփոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner