Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների HUMMER H2 V8 6.0 մակնիշի 13 AL 999 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Աղանիկի Ալոյանին: Արթուր Աղանիկի Ալոյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված փոխադրամիջոցի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում գոյացել էր անշարժ գույքի հարկի գծով պարտք 176585 (մեկ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի փետրվարի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արթուր Աղանիկի Ալոյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արթուր Աղանիկի Ալոյանի բացակայությամբ: Միաժամանակ մինչև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի լսումնների անցկացումը Արթուր Աղանիկի Ալոյանի կողմից վճարվել է փոխադրամիջոցի հարկի գծով գոյացած պարտքն` ամբողջությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Արթուր Աղանիկի Ալոյանի նկատմամբ HUMMER H2 V8 6.0 մակնիշի 13 AL 999 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: 2. Որոշման օրինակը ուղարկել Արթուր Աղանիկի Ալոյանին:: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում: